Հաջորդ տարի մայրաքաղաքում տրանսպորտի կառավարման կենտրոնի հիմքը կդրվի: Երևանին կաջակցեն Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտի գործընկերները: Կենտրոնը, ի դեպ, հնարավորություն կտա կառավարել տրանսպորտային բոլոր միջոցների շարժը քաղաքում, կարգավորել երթևեկությունն ըստ հոսքերի: Իսկ այսօր արդեն քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցվել է, որ տրանսպորտի բարեփոխումների տեսանկյունից դրական նորություններ կան:
Հեղինակ՝ Աննա Զախարյան