ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
-
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15.00-18.00-ը, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք),
-
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-12.00-ը, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում,
-
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-16.00-ը, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում,
-
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11.00-15.00-ը, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փողոց, 1 շենք)»։