Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 537 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 74, փլուզման, պայթյունի, ձնաբքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, օձ նկատելու՝ 1-ական, դժբախտ պատահարի՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ 25, 112 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 79 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 184 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 175 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 136, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ: