2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից:
Գոհար Գասպարյանը (1924-2007 թթ.) օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի էր, ում կոչում էին «Հայաստանի սոխակ», և նրա արվեստը դարձել է հայ մշակութային ժառանգության անբաժանելի մասը։
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, իսկ դարձերեսին՝ երգչուհու դիմապատկերը՝ վարդերի և սոխակի պատկերներով։
Հուշադրամը վաճառվում է «Դրամագետ» վաճառասրահում: