Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց ամանորյա միջոցառումներով։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ քաղաքի տարբեր մասերում կան զարդարված հատվածներ, նախատեսվում է ավանդական սուրբծննդյան տոնավաճառն անցկացնել։
Գրիգորյանը նշեց՝ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված է գլխավոր տոնածառը, որի լույսերի միացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ 20։00-ին։
«Տոնավաճառում տարբեր օրերի ունենալու ենք համերգային ծրագրեր, որոնց ժամկետները կհրապարակենք»,- ասաց նա։
Տոնածառի լույսերի միացմանը մասնակցող քաղաքացիներին փոխքաղաքապետը հորդորեց տեղում լինել 20 րոպե շուտ։