Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Աշոցքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Տավուշի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։