ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հաշվի առնելով ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է նա։