Հատուկջոկատայինները Թբիլիսիում ընթացող ակցիայի մասնակիցներին հանել են Ռուսթավելու պողոտայից, միաժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել։ Հատուկջոկատայինների շղթան ամբողջ գիշեր եղել է Ռուսթավելու պողոտայում՝ ցուցարարներին հնարավորություն չտալով վերադառնալ խորհրդարանի տարածք, որտեղից մոտավորապես կեսգիշերին իրավապահները նրանց դուրս են հանել։
Առավոտյան իրավապահները ցուցարարներին սկսել են հրել դեպի մետրոյի Ռուսթավելի կայարան, որտեղ հատուկջոկատայինների մեկ այլ խումբ է եղել։ Երբ ցուցարարներն անցել են վերջիններիս կողքով՝ շարժվելով մետրոյի ուղղությամբ, ուժայինները նետվել են ցուցարարների հետևից և ձերբակալել մի քանիսին։
Նախորդ երեկոյան Վրաստանում սկսվել է հերթական հակակառավարական բողոքի ակցիան․ սա արդեն չորրորդ անընդմեջ ակցիան է․ դրանք ձգվում են մինչև լուսադեմ և ավարտվում հատուկջոկատայինների կողմից ցուցարարներին ցրելով։