Լատվիան, Լիտվան և Էստոնիան հայտարարել են Վրաստանում բողոքի ակցիաները ուժային եղանակով ճնշմանը առնչություն ունեցողների հանդեպ պատժամիջոցների սահմանման մասին:
Այս մասին X-ի միկրոբլոգում գրել են Բալթյան հանրապետությունների արտգործնախարարներ Բայբա Բրաժեն (Լատվիա) և Մարգուս Ցահքնան (Էստոնիա):
«Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր ճնշել են բողոքի ակցիաները Վրաստանում: Ժողովրդավարության հակառակորդները և մարդու իրավունքները խախտողները չեն ողջունվում մեր երկրներում»,- ասված է գրառման մեջ:
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ներառվել «սև ցուցակում» և ինչ են նախատեսում պատժամիջոցները:
Հիշեցնենք՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են: