Ուկրաինական Դնեպր քաղաքի ուղղությամբ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի կիրառումը հայ վերլուծաբաններն ավելի շատ համարում են քաղաքական, քան՝ ռազմական քայլ: Ըստ նրանց, Ռուսաստանը Ուկրաինայի արևմտյան գործընկերներին պարզապես ցույց է տալիս, որ միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող այդ հրթիռը կարող է հասնել նաև իրենց: Այնուամենայնիվ, փորձագետները շատ փոքր են համարում միջուկային պատերազմի հավանականությունը, քանի որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինելու:
Աշխարհը սպասում է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը: Վերջինիս նախընտրական խոստումներից ամենա-հնչեղը, հիշեցնեմ, ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելն էր: Մինչև այդ հակամարտությունը մտել է էսկալացիայի ավելի ակտիվ փուլ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։