Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ 12 նոր նախարարներ է նշանակել այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։
Վրաստանի իշխանությունները չեն քննարկում խորհրդարանի նոր ընտրություն նշանակելու հարցը, ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նա նաև ասել է, թե, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է թողնի պաշտոնը` չնայած վերջինս հրաժարվել է դա անել։ Կոբախիձեի խոսքով` Վրաստանի նոր նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 14-ին։