Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է Interpressnews-ը։
Ոստիկանության այս գործողությանը ցուցարարները պատասխանել են «Վրաստան, Վրաստան» վանկարկումներով:
Միաժամանակ, նշվում է, որ ցուցարարները հրատեխնիկա են օգտագործել իրավապահների դեմ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանի ամբողջ տարածքում շարունակվում են բողոքի ցույցերը:
Բացի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող բազմահազար ցույցերից, քաղաքացիները բողոքի ակցիաների են դուրս եկել Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Գորիում: