Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որն այսօր ժամանել է Դամասկոս, բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր IRNA գործակալությունը, Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարությանն է տանում Թեհրանից ուղերձ, ինչպես նաև հաստատում է Իրանի բանակի և կառավարության աջակցությունը վերջին օրերին ակտիվացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: