Ավելի քան 20 տարի առաջ Երևանի կենտրոնի մի հատվածը Կառավարության որոշմամբ հռչակվեց հանրային գերակա շահ. բազմաթիվ բնակիչներ, չհամաձայնելով պետության առաջարկած չնչին գումարներով լքել իրենց տները, ուղղակի վտարվեցին:
2018-ի հեղափոխությունից հետո հարուցված վարույթի արդյունքում, ինչպես օրերս հայտնի դարձավ, բնակիչներին փոխհատուցելու որոշում է կայացվել:
Քննությամբ հիմնավորվել է, որ անշարժ գույք գնահատող ընկերության տնօրենը, օժանդակելով կառուցապատում իրականացնող ընկերության տնօրենին, գույքերը գնահատել է իրական շուկայական արժեքներից 2-6 անգամ ցածր:
Ե՛վ կառուցապատող, և՛ գնահատող ընկերությունների տնօրենները հիմա մեղադրյալ են:
Այս հարցով բազմաթիվ որոշումներ ՄԻԵԴ-ն է կայացրել, ինչի հետևանքով Հայաստանը ստիպված է եղել որպես բնակիչներին պատճառված վնասի փոխհատուցում պետբյուջեից 2,6 միլիոն եվրո փոխհատուցել:
Վերջերս արված օրենսդրական փոփոխությամբ հիմա գույքը կարող են գնահատել միայն լիազոր մարմնում գրանցված և 150 միլիոն դրամի ապահովագրություն ունեցող ընկերությունները:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: