Հրապարակվել է բանակի կերպափոխման 2024-2035 թվականների հայեցակարգը:
Փաստաթուղթը մշակելիս ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրել է անվտանգային իրավիճակը, վերլուծել մարտահրավերները: Մասնագետները եկել են եզրահանգման, որ խորհրդային չափորոշիչներն այլևս կենսունակ չեն, նույնիսկ դրանք այսօրվա իրադրությանը ադապտացնելու հնարավորություն չկա:
Փաստաթուղթը սահմանում է այն վերջնարդյունքը, որին միտված է հայեցակարգը: Մի շարք դրույթների շարքում առաջինն արհեստավարժ բանակի կայացումն է:
Նշված են նաև ռազմավարության իրականացման ուղիները, նաև որոշակի անցումային ժամկետներ:
Ռազմական փորձագետները փաստաթուղթը կարևոր ու անհրաժեշտ են համարում, հիմնականում ողջունում են, սակայն որոշակի բացթողումներ են մատնանշում, այդ թվում՝ ամբողջ հայեցակարգի իրականացման հստակ ժամանակացույցի բացակայությունը:
Ռազմական ոլորտի մասնագետներին Մուշեղ Իսախանյանն է լսել: