Վրաստանի ամբողջ տարածքում շարունակվում են բողոքի ցույցերը:
Բացի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող բազմահազար ցույցերից, քաղաքացիները բողոքի ակցիաների են դուրս եկել Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Գորիում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Քաղաքացիների դժգոհությունը հարուցել է փաստը, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Եվրամիության անդամակցության վերաբերյալ բանակցությունները:
Բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին, ցուցարարները հայտարարում են՝ ակցիաները կրելու են շարունակական բնույթ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 1-ի գիշերը ոստիկանները կիրառել էին ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, սակայն նրանց չէր հաջողվել ցրել բոլոր ցուցարարներին:
Առավոտյան ցույցը Ռուսթավելու պողոտայից տեղափոխվել էր Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի պետական համալսարանի հարևանությամբ: