Ռումինիայի խորհրդարանի ընտրության համար երկրի բոլոր բնակավայրերում բացվել է շուրջ 19 հազար ընտրատեղամաս: Այսօր երկրի բնակիչները 4 տարով կընտրեն պատգամավորների և սենատորների:
Երկրում չկա հայտի շեմ, ընտրությունը կայացած կհամարվի մասնակիցների ցանկացած քանակության դեպքում:
Պատգամավորների և սենատորների պաշտոնների համար հավակնում է շուրջ 10 հազար թեկնածու, սակայն խորհրդարան կանցնի ընդամենը 456-ը։
Ընտրությանը մասնակցում է 50 դաշինք ու կուսակցություն:
Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի ընտրական շեմը, երկու կուսակցությունից բաղկացած դաշինքները՝ 8 տոկոսը, երեք կուսակցությունից բաղկացած դաշինքները՝ 9 տոկոսի շեմը, իսկ 4 և ավելի կուսակցությունից բաղկացած դաշինքները՝ 10 տոկոսի շեմը: