Թբիլիսիի պետական համալսարանի մոտ՝ Ճավճավաձեի պողոտայում, հավաքված ցուցարարները մտադիր չեն հեռանալ այդտեղից, նրանք խարույկ են վառել, բացի այդ, նրանք բերել են նաև անվադողեր: Ցուցարարները միմյանց սնունդ են հյուրասիրում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ակցիայի պատճառով փակվել է ավտոմոբիլային երթևեկությունը, հարակից տարածքներում ոստիկանությունը մոբիլիզացրել է ուժերը:
Հիշեցնենք՝ հատուկջոկատայինները ցուցարարների դեմ մի քանի անգամ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել դեկտեմբերի 1-ի գիշերը: