Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ուժեղ ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Արմատականներն ու նրանց արտասահմանյան ղեկավարներն ամեն անգամ փորձում են երկրում անկարգությունների փորձի և Վրաստանի «ուկրաինացման» առիթ մտածել։ Նրանք դեռ չեն գիտակցել, որ, ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով, և որ ամենակարևորն է՝ փորձառու ու իմաստուն ժողովրդով, որի հաստատակամությունը ոչ ոք չի սասանելու։ Վրաստանում չի կարող իրագործվել «մայդանի» սցենարը։ Վրաստանը պետություն է, իսկ պետությունը, իհարկե, նման բան թույլ չի տա»,- հայտարարել է Կոբախիձեն։
Նա նաև հավաստիացրել է, որ Վրաստանը չի դադարեցնում Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, այլ հանում է այդ հարցը առաջիկա չորս տարիների օրակարգից։