«Հայաստանը գտնվում է յուրովի խաչմերուկում, որի ներուժն առավելագույնս օգտագործելու նպատակով կառավարությունն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը»,- ընդգծել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ֆինլանդիայում գործընկեր պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների ու փորձագետների հետ հանդիպմանը: Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրին, ներկայացրել նաև Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերը:
Միրզոյանի հանդիպումները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։