Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք խուսափելու ենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսաապահովման գծերը գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ նրանք 3 օր էլ չէին դիմանա»,- ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա։