Ռուսաստանը դիտարկում է միջուկային փորձարկումների վերսկսման հարցը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այդ հարցը դրված է: Իրավիճակը բավականին բարդ է։ Այն մշտապես դիտարկում ենք իր բաղադրիչների ամբողջ համալիրում և բոլոր առումներով»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկո՞ւմ է միջուկային փորձարկումների վերսկսումը՝ ի պատասխան ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսի: