Թբիլիսիում հատուկջոկատայինները Ռուսթավելու պողոտայից հեռացրել են ցուցարարների մնացած հատվածին։
Ոստիկանները մարդկանց սկսել են ցրել անսպասելիորեն․ իրավապահները մոտեցել են ցուցարարներին, ձերբակալել՝ ուժ կիրառելով։ Ռուսթավելու պողոտան ամբողջովին ազատվել է ցուցարարներից։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ցույցերի երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 107 քաղաքացի։
Հիշեցնենք, Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028-ի ավարտը սառեցնելու մասին կառավարության որոշման պատճառով։