Ռուսաստանի պաշտպանության նախարարին ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Հանդիպման օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները զարգացնելու հեռանկարը, այդ թվում՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտներում: Անդրեյ Բելոուսովը շնորհակալություն է հայտնել Փհենյանին Մոսկվայի հետ կապերը խորացնելու հանձնառության և անկախ արտաքին քաղաքականություն վարելու համար։
Ռուս պաշտոնյան ընդգծել է՝ կողմերի միջև ավելի վաղ ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացումը դրա վառ ապացույցն է: Կիմ Չեն Ընն էլ, ի թիվս այլնի, մտահոգություն է հայտնել, որ արևմտյան մի շարք երկրներ թույլ են տալիս Ուկրաինային իրենց հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին:
«Դա ուղղակի միջամտություն է Ուկրաինայում հակամարտությանը»,- հավելել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
Հյուսիսային Կորեա ՌԴ պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է երեկ, այն տեղի է ունենում Արևմուտքից և Ուկրաինայից հնչող մեղադրանքների ֆոնին, որ Փհենյանը հազարավոր զինվորականներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար: