Ուկրաինայի նախագահը և Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բեռլինին հակաօդային պաշտպանության համակարգերով Կիևին օգնելու համար:
«Կարևոր է, որ Ռուսաստանի վրա ճնշումը մեծանա, իսկ ուկրաինական դիրքերն ամրապնդվեն, որ կարողանանք Ռուսաստանին խաղաղություն ստիպել», - ասել է Զելենսկին։
Օրակարգում է եղել նաև օրերս տեղի ունեցած Շոլց-Պուտին հեռախոսազրույցը: Ավելի վաղ Զելենսկին դատապարտել էր Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների հեռախոսազրույցը՝ նշելով, որ Շոլցի զանգը Պուտինին Պանդորայի արկղ է, և այսուհետ միջազգային այլ դերակատարներ էլ կապ կհաստատեն Կրեմլի ղեկավարի հետ: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա, քանի որ նա խաղաղություն չի ուզում:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։