Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Քննչական կոմիտեում էր՝ ներկայացնելու կառույցի նորանշանակ նախագահին: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև իրավապահ կառույցից ակնկալիքներին, նշել՝ արդարության և արդարադատության ստանդարտի հաստատումը շատ կարևոր գործառույթ է, և դրանում Քննչական կոմիտեի դերը դժվար է թերագնահատել: Կոմիտեի նորանշանակ նախագահը վստահեցրել է՝ Քննչական կոմիտեն ունի բավարար ներուժ, կամք, որպեսզի իրագործի իր առջև դրված խնդիրները:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։