Հայ վերլուծաբանները համաձայն չեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը երեկ Աստանայում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չի միջամտել 44-օրյա պատերազմի ժամանակ, քանի որ Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիա չի եղել: Ըստ փորձագետների՝ Պուտինը ստել է, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով երբեք չի դիմել, դիմել է Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի ժամանակ: Մյուս սուտն էլ, ըստ նրանց, այն է, որ Հայաստանը միանում է ՀԱՊԿ ձևաչափում ընդունվող փաստաթղթերին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։