Իսրայելական բանակի չորս «Մերկավա» տանկերը հատել են լիբանանյան սահմանը Խիյամ բնակավայրի մոտ՝ խախտելով հրադադարի համաձայնագիրը, հաղորդում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի մուտքի մոտ, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 4:00-ին: