Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այսօր հարցաքննվել է տուժողի՝ «Երևան» հեռուստաընկերության նախկին սեփականատեր Վարշամ Ղարիբյանի եղբայրը, որն, ըստ մամուլի հրապարակումների, թշնամական հարաբերություններ ունի եղբոր հետ:
Մանվել Ղարիբյանը մանրամասներ է ներկայացրել Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով նոր մանրամասներ է ներկայացրել գործով տուժողներից մեկը:
Ըստ մեղադրանքի՝ Երևան հեռուստաընկերության նախկին սեփականատեր Վարշամ Ղարիբյանից տեղեկանալով նրա վերաբերյալ քրեական գործերի առկայության մասին, Աղվան Հովսեփյանը նրանից որպես կաշառք պահանջել է հեռուստաընկերության 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստանալուց հետո դրանք նվիրաբերել է որդուն:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։