Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում ակտիվորեն ընդլայնվում է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը` ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ղեկավար Նո Գվան Չոլի հետ բանակցություններում։
Նա համոզմունք է հայտնել, որ «այսօրվա բանակցությունները կծառայեն պաշտպանական ոլորտում ռուս-կորեական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»։
ԿԺԴՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին մեծ առաջնահերթություն է համարել ռազմական բարեկամությունն ու երկու երկրի բանակների փոխգործակցությունը։
Նա նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը ԿԺԴՀ «առանցքային պահ է»` օգտակար և կառուցողական առաջարկների փոխանակման համար, որոնք նպաստում են պաշտպանունակության ամրապնդմանն ու երկու երկրների անվտանգության ապահովմանը: