Մոսկվան հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում այդ թվում ռազմաքաղաքական ոլորտում պարտավորություններից՝ Ռուսաստան-Հայաստան երկրորդ հանրային ֆորումում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորել է Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը, և Մոսկվայի դերակատարումն այդ հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում զարգացումները։ «Պատրաստ ենք այս հրատապ թեմայով Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- ընդգծել է նա։
Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է «3+3» խորհրդատվական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ, նաև չի խուսափում աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: