ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝
-
«Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
-
«Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն.
-
«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ.
-
«Վարդանանք կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
-
«Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն.
-
«Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն.
-
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (ծրագիրը նախատեսված է միայն դաստիարակների վերապատրաստման համար):