Ռուսաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կորեա: Անդրեյ Բելոուսովին ընդունել է այդ երկրի պաշտպանության նախարարը: Նա բարձր է գնահատել երկկողմ գործակցությունը և բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Ռուս պաշտոնյան իր հերթին հայտարարել է երկրների միջև ռազմական համագործակցության ակտիվ ընդլայնման մասին։ «Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ավելի վաղ ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը պետք է հիմք ծառայի Եվրասիական անվտանգության նոր համակարգի համար: Մենք լավ հարևաններ և վաղեմի բարեկամներ ենք»,- ասել է Բելոուսովը։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: