Վրաստանի ԱԳՆ գործող 45 աշխատակից համատեղ հայտարարություն են տարածել ԵՄ-կն Վրաստանի անդամակցութան գործընթացի սառեցման մասին կառավարության որոշման վերաբերյալ: Դրանում ասված է․
«Որպես դիվանագետներ՝ մեր հիմնական պարտավորությունն է պաշտպանել Վրաստանի ազգային շահերը և հավատարիմ լինել Սահմանադրությանը։ Երկար տարիներ վրացական դիվանագիտությունը ջանքեր է գործադրել՝ եվրաատլանտյան կառույցներին Վրասանի անդամակցության համար, ինչը վրաց ժողովրդի կամքն է ու պատմական ընտրությունը։ Այսօրվա հայտարարությունը՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թ․ ավարտը օրակարգից հանելու մասին, չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին»։
Հայտարարությանը միացել են Վրաստանի ԱԳՆ տարբեր բաժինների, տարբեր երկրներում դեսպանությունների ու հյուպատոսությունների ներկայացուցիչներ։