ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է, որ հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ այսօր քննարկել են հետևյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։
«Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու, արդյունավետ քննարկման համար:
2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է Աննա Հակոբյանը: