Վրաստանն այլևս շահագրգռված չէ հաջորդ 4 տարվա ընթացքում գնալ ԵՄ ինտեգրման ճանապարհով: Սա Վրաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, ինչը չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր, լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության դեսպանը։
«Մենք բացել ենք մեր դռները, ԵՄ դռները Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի համար: Ուկրաինան և Մոլդովան արագ առաջ են շարժվում։ Ինչպես երեկ լսեցինք, Վրաստանն այլևս շահագրգռված չէ առաջիկա 4 տարում գնալ ԵՄ ինտեգրման ճանապարհով։ Սա Վրաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, դա չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր»,- նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ուզում տեսնել իր երկիրը։
«Իմ ուղերձն այն է, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և կսպասենք ձեզ։ Սա ձեր երկիրն է, դուք պետք է որոշեք, թե որտեղ եք ուզում տեսնել այն»,- նշել է դեսպան Պավել Հերչինսկին։