Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք է ներկայացվել: Հանրային մեղադրողը այս գործով նիստի ընթացքում փոխել է նրանց վերագրվող արարքի իրավական գնահատականը՝ մեղադրանք առաջադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նիստի մեկնարկին դատարանը մի քանի ժամ քննել է դատավորին բացարկ հայտնելու-չհայտնելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։