ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացը կթվայնացվի. նախագծին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Կվերանայվի նաև պետտուրքի շեմը. հիմնական զեկուցող՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հիմնավորել է, որ տուրքի ավելացումը միտված է քաղաքացիության ինստիտուտի արժևորմանը: Առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ազատել տուրքից:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: