Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Եվրախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձան՝ փաստաթղթին կողմ է քվեարկել 390 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 135 պատգամավոր, 52-ը ձեռնպահ է մնացել։
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին՝ տրամադրել Ուկրաինային ավելի մեծ հեռահարության սպառազինություն, ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր, շարժական ՀՕՊ համակարգեր , հրետանային համակարգեր և արկեր։ Պատգամավորները նաև կոչ են արել Ուկրաինայի Զինված ուժերին «բավարար քանակությամբ և առանց սահմանափակումների» փոխանցել գերմանական «Տաուրուս» հեռահար հրթիռներ:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։