Տևական դադարից հետո վաղը Ժնևում հանդիպելու են Իրանի և Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարները: Օրակարգում միջուկային գործարքի հարցն է:
Հանդիպմանն ընդառաջ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Արևմուտքը շարժվի Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ, ապա Իրանում բոլորը կհամոզվեն, որ երկրի միջուկային դոկտրինը սխալ է եղել:
«Մենք միջուկային զենք ստեղծելու կարողություն և գիտելիք ունենք, բայց դա Իրանի անվտանգային ռազմավարության մաս չի կազմում: Հիմա Իրանում քննարկումներ կան, որ գուցե սխալ քաղաքականություն ենք որդեգրել: Եթե պատժամիջոցները վերականգնվեն, ապա կարծում եմ՝ բոլորը կհամոզվեն, որ մենք սխալ ուղով ենք գնացել, ուստի պետք է վերանայենք մեր ռազմավարությունոը»,- ասել է Արաղչին: