Թեհրանն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու Իսրայելի կողմից իր տարածքին հոկտեմբերին հասցված ավիահարվածներին, սակայն Իրանը նաև հաշվի է առնում տարածաշրջանում այլ զարգացումներ, ինչպիսին Լիբանանում հրադադարի համաձայնագիրն է: Այդ մասին Լիսաբոն կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա ողջունել է հրադադարի համաձայնագիրը և հույս հայտնել, որ այն կհանգեցնի մշտական հրադադարի:
«Պարզ է, որ «Հըզբոլլահը» կարողացել է վերակազմավորվել և կարողացել է հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում: Կարծում եմ՝ սա է հիմնական պատճառը, որ Իսրայելն ընդունեց հրադադարը: Պետք է հաշվի առնել, որ «Հըզբոլլահը» չի թուլացել, այն մեծ խաղացող է Լիբանանում, և շարունակում է իր դերն ու առաքելությունը տարածաշրջանում»,- հայտարարել է Իրանի գխավոր դիվանագետը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելը փորձում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ: