Կառավարության որոշմամբ Հունգարիայում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Հայ-հունգարական գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակում:
Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման» համաձայնագրի ֆինանսավորման ստորագրման առաջարկությանը: Ծրագրի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ՝ ԵՄ դիրեկտիվներին համապատասխան: Նաև զարգացնել միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները, Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության պարբերական հաշվետվությունը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան