ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը «հույսի առաջին շողն է» տարածաշրջանային հակամարտությունում՝ ամիսներ շարունակ էսկալացիայից հետո:
«Կարևոր է, որ նրանք, ովքեր ստորագրել են հրադադարի մասին պարտավորությունն, այն ամբողջությամբ հարգեն»,- նշել է Գուտերեշը՝ հավելելով, որ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը պատրաստ են հետևել հրադադարի պահպանմանը։ Նա նաև կրկնել է Գազայում կրակը անհապաղ դադարեցնելու իր կոչը։ Նման կոչով են հանդես եկել նաև Եգիպտոսի նախագահն ու Հորդանանի թագավորը: Կահիրեում հանդիպման ժամանակ նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել պատերազմը նաև Գազայում: Ղեկավարներն ընդգծել են Գազայի հատված հումանիտար օգնության ծավալների ավելացման, ինչպես նաև դրա անխոչընդոտ մատակարարման կարևորությունը: Նրանք նաև աջակցություն են հայտնել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: