ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսում է աշխատանքի նոր փուլ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար, չորեքշաբթի ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա հավելել է, որ Բայդենը ծրագրում է այդ նպատակով համագործակցել Թուրքիայի, Կատարի, Եգիպտոսի և տարածաշրջանի այլ երկրների հետ։
Իսրայելական զինվորականների ու լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում էլ այսօրվանից դադարեցվել են ռազմական գործողությունները Լիբանանում: