Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան: Այցի ընթացքում ՌԴ նախագահը բանակցություններ կվարի իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր։
Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով ընթացիկ տարում Ղազախստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, իսկ Ռուսաստանինը՝ ԱՊՀ-ում և ԲՐԻԿՍ-ում: