Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ է: Իսրայելը համաձայնել է Լիբանանի հետ կրակի դադարեցմանը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նշել հրադադարի երեք պատճառ՝ իրանական սպառնալիքը, ՑԱՀԱԼ-ի զինամթերքի թարմացումն ու Գազայում իրավիճակը։ Իսրայելի նախարարների կաբինետի ընդունած համաձայնությունը պահանջում է Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերում և այդ հատվածում Լիբանանի բանակի տեղակայում։ Իր հերթին «Հըզբոլլահ»-ը կդադարեցնի զինված ներկայությունը Լիթանի գետից հարավ ընկած հատվածում։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։