Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու սեփական կուրսը», - հավելել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում նոյեմբերի 28-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, ՀԱՊԿ-ի բոլոր միջոցառումների «դռները Հայաստանի համար բաց են»:
Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Հայկական կողմի գնահատմամբ՝ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։