Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն Իքսի իր միկրոբլոգում ողջունել է հրադադարի հաստատումը Լիբանանում և պատրաստակամություն հայտնել աջակցել խաղաղության հաստատման ջանքերին:
«Շատ երկար ժամանակ հետո առաջին անգամ Լիբանանն այսօր առավոտյան արթնացավ լռության մեջ, այլ ոչ թե թնդանոթների դղրդյունի տակ: Սա այն քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ երկար ամիսներ վարում էր ֆրանսիական դիվանագիտությունը՝ ծառայելով խաղաղությանը։
Այս համաձայնագիրը պետք է երաշխավորի իսրայելցիների և լիբանանցիների անվտանգությունը, տեղահանվածների վերադարձն իրենց տներն ու լիբանանյան պետության վերականգնումը։
Ֆրանսիան իր ամբողջ ներդրումն է ունենալու այդ ջանքերում»,- գրել է արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։