Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն անդրադարձել է Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին։
«Արդյունավետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ պատերազմող կողմերը պատրաստ են դադարեցնել կռիվը: Բացի այդ` պետք է վերադառնալ առնվազն 2022 թվականի փետրվարի 23-ի վիճակին»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան շվեդական Dagens industri թերթի հոդվածում։
«Այսօր առանցքային խնդիրներից մեկը պատերազմի ավարտն է ու Եվրոպայում կայուն խաղաղության հաստատումը»,- հավելել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: