Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում ողջունել է Լիբանանում հաստատված հրադադարը:
«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս է հայտնում, որ այս հրադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- գրված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար է հաստատվել: Տեղեկություններ են ստացվում, որ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադառնում են իրենց տներ, թեև լիովին վստահ չեն՝ արդյոք հրադադարի ռեժիմը չի խախտվի: